Դեսպան Մարտիրոսյանը հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին

14:59, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մարտիրոսյանը փետրվարի 13-ին  իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Բիդյա Դեվի Բհանդարիին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մարտիրոսյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Բհանդարիի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության առավել արդյունավետ ուղղությունները։

Զրուցակիցները երկուստեք կարևորեցին փոխգործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում։ Բիդյա Դեվի Բհանդարին առաջարկեց ՄԱԿ-ի շրջանակներում ակտիվացնել համագործակցությունը նաև դեպի ծով ելք չունեցող երկրների միջև։

Առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


© 2009 ARMENPRESS.am