Վախճանվել Է կինոռեժիսոր Գեորգի Շենգելայան

14:23, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 82 տարեկանում մահացել Է Վրաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Գեորգի Շենգելայան: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել Է «Իմեդի» վրացական հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շենգելայան ծնվել Է 1937 թվականի մայիսի 11-ին: 1955-1959 թվականներին նա դերասան Էր «Գրուզիա ֆիլմ» կինոստուդիայում, իսկ այնուհետեւ դարձել Է ռեժիսոր: Նրա նկարահանած հայտնի ֆիլմերի թվում են՝ «Ալավերդոբա», «Փիրոսմանի», «Վերիի թաղամասի մեղեդիները», «Բոլորը սեր են ցանկանում», «Խարեբան եւ Գոգիան» ժապավենները եւ ուրիշներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am