Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ստուգողական մրցամարտում հաղթել է Լեհաստանի ընտրանուն

13:55, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ուկրաինական Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում սպարինգ մենամարտ է անցկացրել Լեհաստանի ընտրանու հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ստուգողական մրցելույթում հայ բռնցքամարտիկներից 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը իրենց մենամարտերն ավարտել են հաղթանակով: 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովի և Դամիան Դուրկաչի, նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանի ու Լուկաշ Զիգուլայի մենամարտերում մրցավարները հավասար արդյունք են գրանցել:


© 2009 ARMENPRESS.am