Չինաստանում կորոնավիրուսի բռնկման առավելակետն անցել է. փորձագետ

10:50, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումն արդեն հասել Է առավելակետին, վարակման նոր դեպքերի թիվն աստիճանաբար նվազում Է, եւ ապագայում հարկ Է սպասել իրադրության բարելավման: Փետրվարի 17-ին այս տեսակետն Է հայտնել Ուհան քաղաքում թոքաբորբով ախտահարվածների բուժման համար «Լեյշենշան» մասնագիտացված հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վան Սինհուանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Կորոնավիրուսի դեմ պայքարի) շրջադարձային պահն արդեն եկել Է: Ինչ վերաբերում Է ախտահարվածներին, արձանագրված շատ դեպքեր վերաբերում են արդեն ավելի վաղ հայտնաբերվածների կատեգորիային: Բարձր ջերմությամբ պացիենտների թիվն, ըստ իմ դիտարկումների, նվազում Է հինգերորդ օրն անընդմեջ»,- մեջբերում Է նրա խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Փորձագետը վստահություն Է հայտնել, որ հիվանդացածների թվի նոր կտրուկ բարձրացում արդեն տեղի չի ունենա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am