Փշատավան գյուղում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ
09:40, 17 Փետրվար, 2020ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 16-ին, ժամը 16:05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում այրվում է վագոն-տնակ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փշատավան գյուղի 30-րդ փողոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 21:57-ին: Այրվել է ոչ բնակելի վագոն-տնակն (մոտ 30 քմ) ամբողջությամբ:
© 2009 ARMENPRESS.am