Բերիանիձեն պարտվեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում

23:46, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Լևան Բերիանիձեն պարտվել է Եվորպայի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն մրցեց Ադրբեջանից Ջամալադին Մագոմեդովի հետ և զիջեց գոտեմարտը (2:2):

Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր էր դարձել Արսեն Հարությունյանը:

Ավելի վաղ բրոնզե մեդալի համար պայքարում պարտություն էր կրել Մարզպետ Գալստյանը:


© 2009 ARMENPRESS.am