«Վան» ֆուտբոլային ակումբը երկու նոր ֆուտբոլիստ ունի

21:30, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Վան» ֆուտբոլային ակումբը երկու նոր ֆուտբոլիստներ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վան» ակումբին են միացել «Ուրարտու»-ի ակադեմիայի սան, «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Իլանգյոզյանը և «Փյունիկ» ակումբի նախկին սան Ղուկաս Պողոսյանը, ով հանդես է եկել «Գոլոդեյա» և «Ալաշկերտ» ակումբներում:

«Վան» ֆուտբոլային ակումբը առաջին խմբի մրցաշարային աղյուսակում երրորդն է և ունի 41 միավոր:

 


© 2009 ARMENPRESS.am