Գիրք նվիրելու օրը ԿԳՄՍ նախարարության 12 գրադարանում բազմաբովանդակ ծրագրեր կիրականացվեն

14:17, 15 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության 12 գրադարաններում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կիրականացվեն բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին նախարարությունից, կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր:

 


© 2009 ARMENPRESS.am