Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է ՀՔԾ քննվող քրեական գործի շրջանակում

13:57, 15 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն՝ քննվող քրեական գործի շրջանակներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ծառայության մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը:

«Նա հրավիրվել է նախաքննական մարմին՝ հատուկ քննչական ծառայությունում քնվվող քրեական գործով»,-ասաց Օհանջանյանն ու նշեց՝ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ:

Նարեկ Սամսոնյանը հունվարի 31-ին հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ՊԵԿ-ի միջոցով տնտեսվարողի նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության:


© 2009 ARMENPRESS.am