ՈՒԵՖԱ-ն զրկել է «Մանչեսթեր Սիթի»-ին ՉԼ առաջիկա 2 մրցաշրջաններին մասնակցելու իրավունքից

00:01, 15 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն որոշում է ընդունել զրկել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին Չեմպիոնների լիգայի առաջիկա երկու մրցաշրջանների մասնակցությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Guardian-ը: ՈՒԵՖԱ-ն նման որոշում է ընդունել ֆինանսական Ֆեյր-փլեյի կանոնակարգից ելնելով: Բացի այդ «Մանչեսթեր Սիթի»-ն տուգանվել է նաև 30 միլիոն եվրոյով:

Որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ` 2020/21 մրցաշրջանից:

«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստվում է բողոքարկել որոշումը սպորտային արբիտրաժային դատարանում:


© 2009 ARMENPRESS.am