Պուտինը եւ Զելենսկին հեռախոսազրույց են անցկացրել

18:01, 14 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց Է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին փետրվարի 14-ին հայտնել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կողմերը քննարկել են 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած «նորմանդական գագաթնաժողովի» ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաեւ «նորմանդական քառյակի» ղեկավարների հաջորդ հանդիպման նախապատրաստումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները քննարկել են Կիեւի, Ռուսաստանի եւ Դոնբասի միջեւ պահվող անձանց պլանավորվող փոխանակման հարցերը, ինչպես նաեւ հայտարարել են Դոնբասի հակամարտության կարգավորման շփման խմբի աշխտանքն ակտիվացնելու անհրաժեշտության մասին՝ նախորդ պայմանավորվածություններն իրագործելու համար, հավելել են մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am