Royal Bank of Scotland-ը 300 տարվա ընթացքում առաջին անգամ կփոխի անվանումը

14:03, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Royal Bank of Scotland Group Plc-ը (RBS) 2020 թվականին կվերանվանվի NatWest Group Plc: Այդ մասին հայտնել Է բանկի մամուլի ծառայությունը: Royal Bank of Scotland-ը հիմնվել Էր 1727 թվականին եւ անվանումը չի փոխել գրեթե 300 տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

RBS-ի գլխավոր տնօրեն Էլիսոն Ռոուզը, որն այդ պաշտոնն զբաղեցրել Է 2019 թվականի նոյեմբերին, հայտարարել Է ծախսերի հետագա կրճատումների մասին: Ռուզը դարձել Է առաջին կինը, որ գլխավորել Է խոշոր բրիտանական բանկը:

2018 թվականին Մեծ Բրիտանիայում ֆինանսական եւ մանրածախ բանկային գործառնությունների միջեւ սահմանազատման վերաբերյալ նոր օրենքին համապատասխան, RBS-ը ներդրումային բանկինգն առանձնացրել Է որպես առանձին իրավաբանական անձ, որն ստացել Է NatWest Markets Plc անվանումը: RBS-ն ազգայնացվել Էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո:

Հարկատուների միջոցներից բանկին տրամադրված ֆինանսական օգնությունը կազմել Է 45,5 մլրդ ֆունտ՝ նրա բաժնետոմսերի 81 տոկոսի դիմաց: Դրա հետ մեկտեղ կառավարությունն աստիճանաբար կրճատել Է իր բաժինը բանկում՝ վաճառելով նրա բաժնետոմսերը (վերջին անգամ դա արվել Է 2018 թվականի կեսերին): 2019 թվականի չորրորդ եռամսյակում RBS-ի զուտ շահույթը կազմել Է 1,41 մլրդ ֆունտ ստեռլինգ՝ մեկ տարի առաջվա համապատասխան ժամանակաշրջանի 286 մլն ֆունտի դիմաց: Այդ մասին բանկը հայտնել Է փետրվարի 14-ին: Մինչհարկային շահույթն աճել Է մինչեւ 1,55 մլրդ ֆունտ՝ 572 մլն ֆունտից: 2019 թվականի արդյունքներով՝ մինչհարկային շահույթն ավելացել Է մինչեւ 4,23 մլրդ ֆունտ՝ նախորդ տարվա 3,36 մլրդ ֆունտից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am