Ազատ ոճային ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

11:54, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվող մրցաշարի 57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում կմրցի Բելառուսը ներկայացնող Դիմչիկ Ռինչինովի հետ:

65 կգ Վոլոդյա Ֆրանգուլյանի մրցակիցը որակավորման փուլում Սլովենիայից Դավիդ Հաբատն է:

74 կգ քաշում Հրայր Ալիխանյանը կփորձի 1/8 եզրափակիչում գերազանցել վրացի Ավթանդիլ Կենչաձեին:

86 կգ քաշում Հովհաննես Մխիթարյանը 1/8 կմրցի Ուկրաինան ներկայացնող Իլյա Արչայայի հետ:

97 կգ քաշում էլ Սարգիս Հովսեփյանը կգոտեմարտի վրացի Էլիզբար Օդիկաձեի հետ:

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Օլիմպիական խաղերի համար:


© 2009 ARMENPRESS.am