Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 63,8 հազարը

09:46, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում փետրվարի 14-ի տեղական ժամանակով 00:00-ին (Երեւանի ժամանակով 20:00-ին) Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 63 հազար 851, մահացու վախճան Է արձանագրվել 1380 դեպքում, հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 5,09 հազարով, մահացու դեպքերինը՝ 121-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 116 մարդ:

Ներկայում երկրի հիվանդանոցներում բուժընթաց Է անցնում 55,7 հազար մարդ 10,2 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր:

Միեւնույն ժամանակ, ավելի քան 6,7 հազար մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից: «Վանյի» լրատվական պորտալի տվյալներով՝ Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 505-ի, նրանցից երկուսը մահացել են: Հիվանդացածներն առավել մեծ թիվ են կազմում Ճապոնիայում (251), այնուհետեւ գալիս են Սինգապուրը (58) եւ Թաիլանդը (33), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am