Xiaomi-ն ներկայացրել Mi 10 եւ Mi 10 Pro նոր սմարթֆոնները

16:10, 13 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել Է 108-մեգապիկսելանոց խցիկով Mi 10 եւ Mi 10 Pro նոր սմարթֆոնները: Շնորհանդեսն անցկացվել Է առցանց ձեւաչափով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սմարթֆոններն ստացել են 6,67-դյույմանոց Super AMOLED դիսփլեյ՝ 2340х1080 պիկսել լուծաչափով եւ 90 հերց նորացման հաճախությամբ:

Դեւայսները բազավորվում են Snapdragon 865 չիպի վրա, ունեն 8 կամ 12 գիգաբայթ օպերատիվ եւ 128 կամ 256 գիգաբայթ ներսարված հիշողություն: Մշակողների խոսքով՝ սարքերն աշխատում են 5G ցանցերում եւ ունեն LPDDR5 նոր ձեւաչափի օպերատիվ հիշողություն:

Բացի այդ, սմարթֆոնները հանդերձված են խցիկներով 108-մեգապիկսելանոց հիմնական մոդուլով: Mi 10 մոդելը նաեւ ստացել Է 13-մեգապիկսելանոց լայնանկյուն օբյեկտիվ եւ երկու լրացուցիչ սենսոր՝ յուրաքանչյուրը երկուական մեգապիկսելով: Mi 10 Pro-ն, բացի հիմնական մոդուլից, ունի 20-մեգապիկսելանոց լայնանկյուն օբյեկտիվ եւ 12 եւ 8 մեգապիկսելի երկու հեռուստաօբյեկտիվ՝ 50X թվային զումով:

Ընկերությունը փետրվարի 13-ին սկսել Է ընդունել առաջատար սմարթֆոնների նախնական պատվերներ: Վաճառքներն ամբողջ աշխարհում կսկսվեն փետրվարի 14-ին: Mi10 մոդելի արժեքը մեկնարկում Է 3999 յուանից (մոտավորապես 573 դոլար), իսկ Mi10 Pro-ինը՝ 4999 յուանից (մոտավորապես 716 դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am