ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիր կստորագրվի

13:13, 13 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի առաջիկայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռևազյանը:

«Հայաստանի Հանրապետությունն այսօր ավիացիոն ոլորտում ունի 49 միջկառավարական պայմանագրեր: Առաջիկայում նախատեսվում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը»,- ասաց Ռևազյանը:


© 2009 ARMENPRESS.am