«Ռոմա»-ն չի գնի Մխիթարյանի տրանսֆերը  

13:22, 11 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն չի պատրաստվում «Արսենալ»-ից գնել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է անգլիական The Sun-ը: «Ռոմա»-ն չի ցանկանում 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 20 միլիոն եվրո: «Արսենալ»-ն էլ Մխիթարյանին չի տեսնում իր կազմում, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը պետք է միանա մեկ այլ` երրորդ ակումբի:

Հայաստանի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում «Ռոմա» կազմում անցկացրել է 10 խաղ, խփել 4 գնդակ:


© 2009 ARMENPRESS.am