Երևանում 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային

19:34, 10 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

«Փոքրիկ աղջիկը կշռում է 4 կգ 550 գրամ, հասակը 54 սմ է։ Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Մայրը նշում է, որ ամենայն հավանականությամբ կրկին երեխաներ կունենան։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։ Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին»,-ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am