Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

17:49, 10 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 10-ին ստորագրել է՝

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը,

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը,

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը,

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
 


© 2009 ARMENPRESS.am