Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպում կանցկացնի հայ համայնքի հետ

16:29, 10 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2020 թվականի փետրվարի 12-18-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղաք՝ Մոսկվա)՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և մեկնարկած համագործակցությունները ամրապնդելու նպատակով»,- նշված է որոշման տեքստում:


© 2009 ARMENPRESS.am