Ջիջի Հադիդը հարթակ Է դուրս եկել թափանցիկ զգեստով

12:39, 10 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը հարթակ Է դուրս եկել թափանցիկ զգեստով, որը նա հագել Էր մերկ մարմնի վրա: Tom Ford ամերիկյան բրենդի աշուն-ձմեռ 2020 սեզոնի ցուցադրությունից լուսանկարը հրապարակվfp Է մակնիշի Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

24-ամյա սուպերմոդելը Նյու Յորքում կազմակերպված բարձր նորաձեւության շաբաթի շրջանակներում հանրությանը ներկայացել Է մինչեւ գետին հասնող ժանյակավոր սեւ զգեստով, որի միջով երեւում Է նրա կուրծքը: Հադիդի զգեստը զարդարված Էր որովայնի ներքեւում թավշյա ժապավենակապով, իսկ նրա կերպարը համալրում Էր մազերին ամրացված ծաղիկի տեսք ունեցող սեւ ծամակալը:

View this post on Instagram

#gigihadid

A post shared by Man2Wong (@monni10xx) on


© 2009 ARMENPRESS.am