Չինաստանում հատուկ հավելված Է հայտնվել կորոնավիրուսով վարակվածների հետ շփումն ստուգելու համար

11:33, 10 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում հատուկ հավելված են գործարկել կորոնավիրուսով վարակվածների հետ հնարավոր շփումն ստուգելու համար. յուրաքանչյուրն, ով անհանգստանում Է, թե կարող Է ինչ-որ տեղ վիրուսով վարակված լինել, կարող Է ստուգել, թե վարակման դեպքեր արձանագրվել են արդյոք այդ շենքում, գնացքում, ինքնաթիռում կամ ավտոբուսում, որոնցով ինքը ճամփորդել Է վերջին 14 օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հավելվածը մշակվել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի, Չինաստանի Էլեկտրոնիկայի գիտատեխնիկական կորպորացիայի (CETC) եւ ՉԺՀ-ի Պետխորհրդի հետ համատեղ:

Հավելված մուտքի ստանալ կարելի Է՝ սքանավորելով հատուկ QR կոդը, այնուհետեւ անհրաժեշտ Է գրանցվել շարժական հեռախոսի համարի միջոցով եւ անցնել անձի հավաստում՝ մտցնելով իսկական անունն ու ինքնության հավաստագրի համարը:

Օտարերկրացին իր փաստաթղթերով գրանցվել չի կարող, քանի որ համակարգն ընդունում Է սոսկ Չինաստանի քաղաքացիների ինքնության հավաստագրերը: Այն դեպքում, եթե օգտատերը հայտնաբերի, որ վարակման հավանականություն այնուամենայնիվ կա, խորհուրդ Է տրվում մնալ տանը եւ անհապաղ կապվել բժշկական հիմնարկների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am