Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել  Վահագն Հայրապետյանի մենահամերգին

22:30, 9 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի մենահամերգին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hամերգային երեկոյի ընթացքում հնչել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Վահագն Հայրապետյանի ջազային մշակումներով։ 


© 2009 ARMENPRESS.am