Անկախ փորձագետների կարծիքով՝ 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս. ՀՀ վարչապետ

13:40, 9 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ փորձագետների կարծիքով՝ 2019 արդյունքներով Հայաստանում կարձանագրվի 8.2 տնտեսական աճ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով EU Reporter-ի հոդվածի հղումը։

«Անկախ փորձագետների կարծիքով՝ 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս:

Սպասենք պաշտոնական վիճակագրությանը, որ կհրապարակվի փետրվարին»,- գրել է վարչապետը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր, որ «կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ»։

 


© 2009 ARMENPRESS.am