Վիրահատվել է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը

15:43, 8 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանը բժշկական կենտրոնում է։

Նունե Սարգսյանին տեսակցության է գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am