Թուրքիան արկածախնդրության մի նոր էջ է բացել՝ կապված Լիբիայի հետ. արևելագետ

14:14, 7 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Մերձավոր Արևելքում ճգնաժամային իրավիճակը ձեռք է բերել նոր միտում:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ արևելագետի` առաջին միտումը Թուրքիայի ակտիվությունն է տարածաշրջանում, որը ձեռք է բերում բացահայտ ագրեսիվ բնույթ:

« Դեռ ամիսներ առաջ կանխատեսում էինք, որ Թուրքիան Սիրիայում որոշակի խնդիրներ լուծելուց հետո իր ակտիվությունը կշարունակի: Կանխատեսում էինք նաև, որ այդ ակտիվությունը կարող է տեղափոխվել Հարավային Կովկաս, բայց դա տեղի ունեցավ Լիբիայի ուղղությամբ: Ըստ երևույթին, Թուրքիան սկսում է բացել արկածախնդրության մի նոր էջ՝ կապված Լիբիայի հետ: Թուրքիան այնտեղ ոչ միայն զենք և զինամթերք է տեղափոխում, այլ նաև զինված խմբավորումներ, թուրքական բանակի խորհրդականներ»,-ասաց արևելագետը:

Սաֆրաստյանի խոսքով` արդեն խոսվում է, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մերձակայքում պետք է կառուցվի թուրքական ռազմաբազա: 


© 2009 ARMENPRESS.am