Wizz Air-ը չվերթեր կիրականացնի Երևան-Լառնակա -Երևան երթուղով

11:44, 7 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջը: 

2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:


© 2009 ARMENPRESS.am