Կարանտինային ժամկետի ավարտից հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կապահովի քաղաքացու վերադարձը Հայաստան

13:38, 6 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացնում Չինաստանից ՌԴ տարհանված ՀՀ քաղաքացու վերաբերյալ:

«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտապես տեղեկատվություն է ստանում Չինաստանից ՌԴ Տյումենի մարզ տարհանված ՀՀ քաղաքացի Լ․Բաղդասարյանի վերաբերյալ։ Մշտական կապ է պահպանվում ՌԴ համապատասխան մարմինների, մարզային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Սահմանված կարանտինային ժամկետի ավարտից հետո՝ դեսպանությունն, ըստ անհրաժեշտության և պահանջի, կապահովի քաղաքացու վերադարձը Հայաստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am