ԱԺ-ն փետրվարի 6-ի արտահերթ նիստում քննարկելու է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները

19:36, 5 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից, խորհուրդը համաձայնություն է տվել 2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

Խորհուրդը նաեւ համաձայնություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը 2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ ընդգրկելուն:


© 2009 ARMENPRESS.am