Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

16:11, 4 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ, Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը տեղեկացրել էր, որ փետրվարի 4-ին Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:

 


© 2009 ARMENPRESS.am