Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած չինացիները դուրս են գրվել

12:05, 4 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած ազգությամբ չինացի երկու անձինք դուրս են գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ինչպես գիտեք, կորոնավիրուսի հետ կապված հետազոտությունները եղել են բացասական: Չինացիները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել»,-ասաց Ալինա Նիկողոսյանը:

Չինացիները հիվանդանոց են տեղափոխվել օրեր առաջ: Նրանց մոտ եղել են մրսածության նշաններ:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտի լաբորատոր հետազոտությունները թե՛ կորոնավիրուսի, թե՛ գրիպի նկատմամբ եղել են բացասական: Հայաստանը փետրվարի 2-ին հայտարարեց, որ արդեն ունի կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստ:


© 2009 ARMENPRESS.am