Արցախում զինծառայող է վիրավորվել

21:25, 3 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին։

Հովհաննիսյանը նշեց, որ այլ մանսրամասներ այս պահին չի կարող հայտնել։


© 2009 ARMENPRESS.am