Սիրիայում սպանվել Է իրանական «Ալ Ղուդս»-ի ազդեցիկ հրամանատարներից մեկը. Al Arabiya

18:05, 3 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի Էլիտային զորամասեր) «Ալ Ղուդս» հատուկ նշանակության իրանական ուժերի առավել հեղինակավոր հրամանատարներից մեկն սպանվել Է Սիրիայի Հալեպի նահանգում: Այդ մասին փետրվարի 3-ին հայտնել Է Al Arabiya արաբական հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, իրանական «Ալ Ղուդս»-ի ջոկատներից մեկի հրամանատարը՝ Ասղար Բաշաբուրն սպանվել Է Սիրիայի Հալեպի նահանգում:

Սիրիայի տարածքում իրանցի զինվորականի զոհվելու հանգամանքների մասին տեղեկություններ չեն ներկայացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am