ՀՀ արդարադատության նախարարը կայցելի Հաագա

16:33, 3 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 4-7-ը աշխատանքային այցելություն կկատարի Հաագա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է  Նիդերլանդներում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը:

Այցելության ընթացքում նախարար Բադասյանը հանդիպում կունենա Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի հետ:

Նախատեսված են Ռուստամ Բադասյանի հանդիպումները Եվրաջասթի տնօրեն Լադիսլավ Համրանի և Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթերին դը Բոլի հետ:

Նախարար Բադասյանը կհյուրընկալվի Խաղաղության պալատում, ուր հանդիպում կունենա Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ:

Հաագայում Ռուստամ Բադասյանը՝ Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կենտրոնակայանում դատաիրավական բարեփոխումների փորձի մասին քննարկում ունենա ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ:

 


© 2009 ARMENPRESS.am