Ջոդի Ֆոսթերը ֆիլմ կնկարահանի «Մոնա Լիզայի» հափշտակման մասին

16:46, 31 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի եւ ռեժիսոր Ջոդի Ֆոսթերը կնկարահանի ֆիլմ՝ հիմնված Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի հափշտակման իրական պատմության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline-ը:

Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ Los Angeles media fund մեդիա ընկերության ղեկավարներ Ջեֆրի Սորոսը եւ Սայմոն Հորսմանը «Օսկար»-ի մրցանակակրին նշանակել են դրամայի ռեժիսոր, որը հիմնված Է Սեյմուր Ռայթի Day they stole the Mona Lisa («Օրը, երբ նրանք գողացան «Մոնա Լիզան») գրքի վրա: Ժապավենն առայժմ անվանում չունի: Հանցագործությունը տեղի Է ունեցել 1911 թվականին: Այն ժամանակ երեք տարաբանվորներ սպասել Էին Լուվրի փակմանը եւ դուրս տարել նկարը: Գլուխգործոցը Ֆլորենցիայում հայտնաբերել են սոսկ երկու տարի անց: Կինոնկարի թողարկման ժամկետն առայժմ հայտնի չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am