ՀԱՊԿ-ի երկրները 75-ական զինծառայող կուղարկեն Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին

13:50, 30 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից յուրաքանչյուր երկիր 75 զինծառայող կուղարկի Մոսկվայում 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար: Այդ մասին հունվարի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Պետությունների ղեկավարները հավաստել են զորակազմի մասնակցությունը: Պլանավորվում Է, որ յուրաքանչյուր պետությունից շքերթին կմասնակցի 75 մարդ»,- ասել Է նա:


© 2009 ARMENPRESS.am