Unicode-ը նոր էմոջիներ է ներկայացրել

12:42, 30 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Unicode Consortium կազմակերությունը ցուցադրել Է 117 նոր Էմոջի, որոնք օգտատերերի համար մատչելի կլինեն 2020 թվականի երկրորդ կեսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է Emojipedia-ն, այդ պատկերագրերը կկարողանան օգտագործել, մասնավորապես, iOS-ի, Android-ի, WhatsApp-ի եւ Twitter-ի օգտատերերը: Պորտալը նշել Է, որ, կախված պլատֆորմից, դրանց տեսքը կարող Է փոքր-ինչ տարբերվել:

Նոր պատկերների թվում, մասնավորապես, կան ժպտացող դեմք՝ արցունքով, նինձյա, մատրյոշկա, սիրտ՝ մոտ անատոմիական իսկականին, թոքեր, հապալաս, բուլղարական պղպեղ, սպիտակ արջ, փոկ, մամոնտ եւ շատ այլ բաներ:


© 2009 ARMENPRESS.am