ԿԳՄՍ-ին ամրակցված «Բլյուտներ»-ը կհատկացվի Հայաստանի էստրադային ջազ- նվագախմբին

11:54, 30 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությանն որոշմամբ Հայաստանի էստրադային ջազ-նվագախմբին կհատկացվի երաժշտական նոր գործիք՝ «Բլյուտներ» մակնիշի ռոյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության հունվարի 30-ի նիստում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում հաշվառված գույքը («Բլյուտներ» ռոյալ) չի օգտագործվում և չօգտագործելու պարագայում այն կարող է կորցնել իր օգտագործման նպատակայնությունը, իսկ Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբը կարիք ունի այդպիսի գույքի, ուստի գործադիրը նպատակահարմար է համարում այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել նվագախմբին:


© 2009 ARMENPRESS.am