«Արարատ-Արմենիա»-ին է միացել «Շախտյոր»-ի նախկին ֆուտբոլիստը

21:29, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբին է միացել 26-ամյա ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն:  Սերգեյը հանդիսացել է ուկրաինական «Շախտյոր», «Մարիուպոլ», «Արսենալ-Կիև» և մի շարք այլ ակումբների ֆուտբոլիստ: 

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է ուկրաինական «Կարպատի» ակումբի ֆուտբոլիստ:

Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը`14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:


© 2009 ARMENPRESS.am