ՀՀ Առողջապահության նախարարին ներկայացվեց Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի նախագիծը

20:16, 29 Հունվար, 2020

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունու բժշկական կենտրոնի բակում «Հայպետնախագիծ» ինստիտուտի պատասխանատուների կողմից ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին  ներկայացվեց  բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման նախագիծը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  քննարկման ընթացքում հստակեցվեցին շենքի կառուցման աշխատանքների կմեկնարկային ու ընթացիկ  ժամկետները, որոնք կսկսվեն 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներից եւ կավարտվեն 24 ամիսների ընթացքում: «Մենք սկզբունքային քաղաքականություն ենք դարձրել՝ ունենալու մոդուլային կարգի նորակառույց բժշկական կենտրոնների շենքեր: Առաջին նման կառույցը լինելու է Մարտունու բժշկական կենտրոնի շենքը:Մինչ շինարարության մեկնարկը մենք կշարունակենք մարզպետարանի հետ համատեղ քննարկել նախագիծը եւ հարկ եղած դեպքում փոփոխություններ մտցնել նախագծում: Վստահ եմ, որ շինարարությունը կսկսվի եւ կավարտվի սահմանված ժամկետներում»,-հավաստեց Արսեն Թորոսյանը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am