Ֆուտզալի ընտրանին սկսում է պայքարը Եվրո-2022 որակավորման փուլում

17:22, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի հավաքականը սկսում է պայքարը Եվրո-2022 որակավորման փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Բելգիայի Հերենտալս քաղաքի հենց այս մարզադահլիճում կկայանա ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի առաջին տուրի Հայաստան-Բելգիա հանդիպումը: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:30-ին:

Հավաքականը Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 14 ֆուտբոլիստով:

Նույն խմբում կմրցեն նաև Չեռնոգորիայի և Շոտլանդիա ընտրանիները:

 


© 2009 ARMENPRESS.am