Նադալը 4 ժամ պայքարից հետո պարտվեց Տիմին. Australian Open

17:18, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիան ներկայացնող 25-ամյա Դոմինիկ Տիմը դուրս թողեց Ռաֆայել Նադալին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում մրցեցին Նադալը և Տիմը: 4 ժամ 10 րոպե ձգված մրցախաղում Տիմը հաղթեց 4 սեթերից հետո` 6:7 (3:7), 6:7 (4:7), 6:4, 6:7 (6:8) հաշվով: Կիսաեզրափակիչում Տիմի մրցակիցը Գերմանիայից Ալեքսանդր Զվերևն է:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:


© 2009 ARMENPRESS.am