Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Փարիզի մրցաշարը

16:50, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա մի քանի կարևոր մրցաշարերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Փետրվարի 7-8-ը Փարիզում կայանալիք Գրան Պրի հերթական փուլում Կարապետյանը հանդես չի գա վնասվածքի պատճառով, որը ստացել էր Թել-Ավիվի Գրան Պրիում: Նա վնասել է ձեռքը:

Ֆերդինանդ Կարապետյանը Իսրայելի Գրան Պրիում հասել էր եզրափակիչ, սակայն չմտավ տատամի վնասվածքի պատճառով և դարձավ արծաթե մեդալակիր:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստների  քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ:  Այն վերջնական տեսքի կբերվի և հրապարակվի 2020 թվականի մայիսի 25-ին: Խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

 

 


© 2009 ARMENPRESS.am