Անկարան ԱՄՆ-ից պահանջել Է մատակարարել F-35-երը կամ վերադարձնել դրանց համար վճարված գումարը

15:45, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչների գնման հետ կապված իրադրությունը, ԱՄՆ-ից պահանջել Է կամ ավարտել այդ սպառազինության մատակարարումները, կամ վերադարձնել պարտավորագրի շրջանակում դրանց համար արդեն վճարված գումարը: Այդ մասին Էրդողանը լրագրողներին հայտարարել Է հունվարի 29-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հիշեցրել Է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի շուրջ գործարքն ավարտված Է, եւ դրա վերանայումը քննարկման առարկա չԷ Անկարայի համար: Թորքիայի նախագահը հավելել Է, որ եթե ԱՄՆ-ը չփոխի գործելակերպը F-35-երի հարցում, ապա Անկարան կամ կփնտրի կործանիչների մատակարարման այլ աղբյուրներ, կամ ինքը կստեղծի դրանք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am