Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել

12:04, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 911 ահազանգման կենտրոն հունվարի 29-ին, ժամը 11:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գետից դուրս են բերել Տիգրան Ա.-ի (ծնված 1988 թ.) դին:

 


© 2009 ARMENPRESS.am