Էր Ռիադը հանդես Է գալիս ԱՄՆ-ի հովանու ներքո պաղեստինա-իսրայելական բանակցություններ սկսելու օգտին

11:15, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան բարձր Է գնահատում համապարփակ խաղաղ պլան մշակելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերը եւ կոչ Է անում պաղեստինցիներին ու իսրայելացիներին` ուղղակի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հովանու ներքո: Այդ մասին, ինչպես հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, ասված Է թագավորության ԱԳ նախարարության՝ հունվարի 29-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բարձր ենք գնահատում համապարփակ խաղաղ պլանի մշակման Թրամփի վարչակազմի ջանքերը,- նշվում Է դրանում:- Պաշտպանում ենք պաղեստինյան եւ իսրայելական կողմերի միջեւ ուղղակի բանակցություններ սկսելը Միացյալ Նահանգների հովանու ներքո»: Ինչպես ավելի վաղ հայտնել Է WAFA գործակալությունը, Թրամփի կողմից իր պլանի հրապարակումից հետո Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը զանգահարել Է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին եւ հավաստիացրել նրան այն բանում, որ պաղեստինյան հարցի նկատմամբ թագավորության դիրքորոշումը կմնա անփոփոխ: «Ձեր գործը մեր գործն Է, բոլոր արաբների ու մուսուլմանների գործը, մենք ձեզ հետ ենք»,- ասել Է նա, հաղղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am