Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ոստիկանության շենքից

21:53, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրեն բերման ենթարկելու պատճառը:

«Ինձ բերման էին ենթարկել ապօրինի զենք, զինամթերք ունենալու կասկածանքով»,- ասաց Սամսոնյանը:


© 2009 ARMENPRESS.am