Բասկետբոլի «աստղերի» խաղում գրանցվեց մեկ հաղթանակ, մեկ պարտություն

21:29, 28 Հունվար, 2020

 ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ևս մեկ անգամ բասկետբոլ մարզաձևի մասսայականացման համար հերթական անգամ խաղ անցկացրեցին «աստղերը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նախկին «Միկա» մարզահամալրում կայացած «աստղերի խաղում» մրցեցին շոու-բիզնեսի, սպորտի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև ՖԱՖ «Երկրպագուների առաջին ճակատի» թիմերը: Երկու հանդիպումներից մեկում «աստղերի» թիմը պարտվեց, իսկ մյուսում հաղթեց:

«Ժամանակին NBA-ում ևս երկրպագուները չէին հետաքրքրվում խաղով, սակայն հենց «աստղերի» խաղի շնորհիվ այն առավել մասսայական դարձավ: Մենք էլ նույնը փորձում ենք անել այստեղ»,-լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

Այնուհետև իրենց բասկետբոլային հնարաքները մարզասերներին ցուցադրեցին Հայաստանի կանոնավոր առաջնության մի քանի թիմերի բասկետբոլիստներ:


© 2009 ARMENPRESS.am