Ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը

20:53, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է իրավաբան Արսեն Բաբայանը:

Բաբայանը նշել է, որ ոստիկանությունից Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու պատճառ են նշել ապօրինի զենք պահելու կասկածանքը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հետ դեպքի մանրամասները ճշտելու համար կապ հաստատել չհաջողվեց:


© 2009 ARMENPRESS.am