Սարատովում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի. երկուսը հոսպիտալացվել են

20:22, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 28-ին, ժամը 19:00-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկություն է հաղորդել, որ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկու շրջանում ս. թ. հունվարի 27-ին, ժամը 12:45-ին Սիզրան-Վոլգոգրադ ավտոճանապարհի 372-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատարը և «Nissan» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, ՃՏՊ-ի հետևանքով «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Վանիկ Ք., ծնված 1998 թ.) տեղում մահացել է:

Զավեն Ք.-ն (ծնված 1996 թ.) և Արամայիս Ք.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են Կրասնոարմեյսկու շրջանի ԲԿ:


© 2009 ARMENPRESS.am